Իրական աղջիկ` տիկնիկի արտաքինով (լուսանկարներ)
ԼԱՅՖԵրկար ոտքեր, երկար մազեր, բարակ իրան, մեծ աչքեր և շատ փոքր քիթ. այս բոլոր գծերը իդեալականորեն նկարագրում են Բարբի տիկնիկին: Բայց Ուկրաինայից Լոլիտա Ռիչիի համար նման արտաքինն իրականություն է:

Երբ նայում ես այս 18-ամյա ուկրաինուհուն, թվում է, թե քո առջև կենդանի Բարբի տիկնիկ է կանգնած: Իր երկրում աղջիկն արդեն իսկական սենսացիա է դարձել:

Գլխում միանգամից մի հարց է առաջանում. Քանի՞ վիրահատություն է արել այս աղջիկը: Որքա՞ն գումար է նա ծախսել այս ամենի վրա: Նրա մարմնի ո՞ր մասն է իրական, իսկ ո՞ր մասն է վիրաբույժների աշխատանքի արդյունքը:
Լոլիտայի պատասխանը շոկի է ենթարկում: Աղջիկը պնդում է, որ ոչ մի անգամ չի դիմել պլաստիկ վիրաբույժներին:

Ըստ Լոլիտայի, նա միայն գունավոր կոնտակտային լինզաներ է օգտագործում: Մնացած ամեն ինչը բնության պարգևն է:

Հետաքրքիր է, արդյո՞ք անկեղծ է այս աղջիկը: Ամեն դեպքում, նա ունիկալ տեսք ունի…




