Բրիտանացի գիտնականները նոր եղանակ են գտել հաստաղու քաղցկեղի բուժման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայում բժիշկները վիրահատությունից հետո ի հայտ եկող բարդություններից խուսափելու եղանակ են գտել հաստաղու քաղցկեղով հիվանդների համար: Ինչպես ներկայացնում է BBC-ն` նրանք առաջարկում են ստենդ տեղադրել աղիների անանցանելիության հատվածում:
Գիտնականների կարծիքով` դա կարող է որոշ դեպքերում օգնել խուսափել վիրահատությունից հետո հատուկ տոպրակ օգտագործելու անհրաժեշտությունից:
Օրական կտրվածքով ողջ աշխարհում հաստաղու քաղցկեղի շուրջ 1.4 մլն դեպք է ախտորոշվում: Հաճախ քաղցկեղի այս տեսակը անտեսանելի է լինում, քանի դեռ հիվանդի մոտ չի խցանվում հաստաղին: Նման դեպքերում անհապաղ վիրահատություն անելու կարիք է առաջանում:
Նման վիրահատությունները շատ ավելի վտանգավոր են, քան նախապես ծրագրվածները: Նման վիրահատությունների դեպքում բժիշկներին հաճախ չի հաջողվում վերականգնել աղիների նախնական ձևը: Նման վիրահատություններից հետո մեծ է հավանականությունը, որ հիվանդները ստիպված կլինեն հատուկ տոպրակներ օգտագործել աղիների անցանելիությունն ապահովելու համար:
Գիտնականները հետազոտություններ են կատարում` էնդոսկոպի միջոցով ուսումնասիրելով աղիների կառուցվածքն ու որոշելով ստենդի տեղադրման ամենահարմար հատվածը: Այնուհետև նրանք 3 մմ տրամագծով ստենդ են տեղադրում, որը 2 օրում մարմնի ջերմաստիճանի ներգործությամբ ընդլայնվում է մինչև 2.5 սմ-ի` նոր ուղի բացելով աղիների անցանելիության համար:



