Դանի Ալվեսը խորհուրդ է տվել Կոուտինյոյին ուժերը փորձել Բարսելոնայում
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», վստահ է, որ անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հանդես գալ «կապտանռնագույնների» կազմում:
«Ֆուտբոլում կարեւոր է ներկան: «Լիվերպուլը» հրաշալի պատմություն ունի, սակայն Կոուտինյոն պետք է մտածի իր ապագայի մասին: Կարծում եմ, որ նա ունի այն բոլոր որակները, որոնք պետք են «Բարսելոնայում» հանդես եկող ֆուտբոլիստին»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Yahoo Sport-ը:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Կոուտինյոն մասնակցել է 43 հանդիպման, դարձել 12 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



