Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կալաշնիկով»-ի վստահելի գործընկերն ու փամփուշտների արտադրության մեջ մրցակից չունեցողը. «Ասպար Արմս»-ը 10 տարեկան (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Times.am-ը գրում է.

«Ասպար Արմս»-ը 10 տարեկան է,  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շատ լավ է հիշում ընկերության «ծննդոցը», ինքն այդ ժամանակ  ՀՀ պաշտպանության փոխնախարար էր. 

«Հիշում եմ 2005 թվականը, երբ Արամը՝ իմ լավ ընկերը, եկավ իմ կաբինետ իր ընկերոջ Վահեի հետ և առաջարկեց, թե հաշվի առնելով, որ ԶՈՒ-ում եղած զենքը մաշված է, արցախյան պատերազմ անցած, իրենք ի վիճակի են կազմակերպել դրանց վերանորոգում-արտադրությունը՝ շուկա հանելու որպես հուշանվեր:  Ես շատ ոգևորվեցի և ասեցի՝ դիմեք, դա կքննարկենք պաշտպանության նախարարությունում: Երկու էջի  վրա ձևակերպեցին իրենց մտահղացումը, նախարարությունում  դրեցինք շրջանառության և ամեն տեղ մերժում ստացանք, թե նպատակահարմար չէ: Հետո այնպես ստացվեց, որ Հայաստան այցելեցին ՌԴ պաշտանության ներկայացուցիչներ  և փոխնախարարների համար որպես հուշանվեր բերեցին մեկական ՊՊՇ տիպի ավտոմատ՝ երկրորդ հայրենականին մասնակցած: Ես դա ցույց տվեցի և ասեցի՝ տեսեք ՌԴ-ում այդ գաղափարը վաղուց աշխատում է, բայց նորից մերժվեց:  Եվ տղաները որոշեցին այդ գաղափարն ինքնուրույն իրականացնել. սկզբում բացվեց հրաձգարան՝ խորհրդային տարիներին պոլիտեխնիկի հրաձգարանի բազայի վրա: Տասը տարի առաջ բացմանը, որը մայիսի 28-ին էր, ոչինչ չունեին ցուցադրելու և տղաներն ամեն մեկը տնից իր զենքը բերեց, ես էլ պաշտպանության նախարարից  ստացած իմ զենքը, որ ցուցադրենք, թե խանութն ու ու հրաձգարանն արդեն բաց են: Հետագայում «Ասպար Արմս»-ը մեծ դեր վերցրեց իր վրա, թե ուսուցման առումով, թե կարևորագույն նշանակության ռազմավարական խնդիրների լուծման՝ ՀՀ-ում և Արցախում: Արցախում տղաները հիմնադրել են  «Հայդուկ» հրաձգային ակումբը, որն իր խոսքն ասել է Արցախում: Միշտ հորդորել եմ տղերքին, որ տղա երեխաները փոքր ժամանակ խաղալիքներից նախընտրում են զենքը, բայց հետո մեծանում են և կորում է զենքի նկատմամբ նրանց հետաքրքրությունը: «Ասպար Արմս»-ը կարողացավ  սեր, ճիշտ վարվելակերպ ներարկել զենքի հանդեպ: Հրաձգարանում գրանցված են հազարավոր երիտասարդներ, որոնք գալիս են մրցումների, ստանում նոր գիտելիքներ և որպես պրոֆեսիոնալներ ծառայում»:

/disc/04-06-16/6b4513cbaa0121e5d38669ab6c876aa3.jpg

«Ասպար Արմս»-ի տնօրեն Սամվել Մարգարյանն իրենց տասնամյա ձեռքբերումներից առանձնացնում է ընկերության հանդեպ  հաճախորդների վստահությունը, երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը, որն արդեն երկար տարիներ է, երրորդ՝ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը, նաև՝ տարածաշրջանային սպասարկման կենտրոնն է այստեղ: Ի դեպ, «Կալաշնիկով» կոնցեռնում  ««Ասպար Արմս»-ին համարում են  վստահելի գործընկեր:

/disc/04-06-16/7afd724000c5338faab466fa2fb30ad1.jpg

Ավելին՝ «Ասպար Արմս»-ը տարածաշրջանում փամփուշտների արտադրության մասով մրցակից չունի.«Դրանք շատ ճշգրիտ են, ինչը հնարավոր  է եղել ստանալ մեր վարպետների մասնագիտական կարողությունների շնորհիվ: Մեր փամփուշտներն ունեն դրսից գնորդներ, կարևոր երկրներ են, բայց չենք գաղտնազերծի նրանց հիմա: 10-ը տարի առաջ այստեղ անմխիթար վիճակ էր, բայց փոքր տեսականուց սկսեցինք և այսօր աճել, դարձել ենք այն, ինչ կանք: Ինչպես նշվեց՝ կարողացել ենք պետության կողմից ստանալ տարբեր տիպի լիցենզիաներ՝ մարտական և քաղաքացիական զենքերի արտադրության համար:  Առաջիկայում աշխատելու ենք ավելի եռանդուն, կլինեն նորություններ»:

Հիշեցնենք, որ 2015-ին ՀՀ կառավարությունը հինգ տարով երկարաձգեց «Ասպար Արմս» ՍՊԸ-ին տրված մարտական զենքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը: 2012 թվականից մինչ նախորդ տարի ընկերությունն ըստ պաշտոնական տվյալների, կատարել է մարտական զենքի արտադրության 83 մլն 500 հազ. դրամի պայմանագրային աշխատանքներ:

«Ասպար Արմս»-ի տասնամյակին նվիրված արարողությանը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերության բարեկամ, ընկեր  Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանընկատում է՝ տասը տարի առաջ ասված մեր բոլոր մաղթանքները 100 տոկոսով իրականացել են:

««Ասպար Արմս»-ի հիմնական նվաճումը ես կբաժանեմ երկու մասի՝ տղաների շնորհիվ մենք ոչ միայն չենք զիջում աշխարհում հայտնի արտադրություններին, այլև առաջ ենք, թեպետ ունենք նվազ ռեսուրսներ, տնտեսական սահմանափակ հնարավորություններ: Այսօր կա ապացույց, որ ի վիճակի ենք արտադրել որակյալ և էժան զենք ՀՀ ԶՈՒ-ի համար, երկրորդ՝ ստեղծվել է միջավայր է, որպեսզի ընդհանուր անցյալ, նույն արժեհամակարգ ունեցողները, պատերազմով  անցածները շփվեն իրար հետ, ճանաչեն»,-շեշտում է Սաղաթելյանը:

Հոբելյանական հավաքին ընկերության ձեռքբերումների առարկայական ապացույցներն էին ներկայացված:

/disc/04-06-16/c5564c8d6ca564f62fba81d1e889f784.jpg

/disc/04-06-16/7cf195ffeb1eff373ead2e5df045dcc3.jpg

«Ասպար Արմսում» գործում են զենքի վերանորոգման, արդիականացման, գեղարվեստական ձևավորման արտադրամասեր, որտեղ աշխատում են լավագույն զինագործ վարպետները։

/disc/04-06-16/9ca688d95c5cf6c03d2dc89600595950.jpg

Զենք գնած հաճախորդի ցանկության դեպքում տեղի վարպետները կարող են զենքի վրա տեղադրել օպտիկական նշանոց, անհրաժեշտության դեպքում փոխել խզակոթը, լույս տեղադրել և այլ տարատեսակ ծառայություններ մատուցել։

/disc/04-06-16/d98e37f1b38e9fe2b3def73203c25b99.jpg

Հայաստանում լավագույն զինագործը համարվող  Ռուբեն Մինասյանը թվարկում է իր ձեռքի տակով անցած զինատեսակները և վստահեցնում՝ ՀՀ ՊՆ-ի բոլոր պատվերները կարողանում են կատարել, օրինակ՝ անձայն զենքեր, որոնք 300 մ հեռավորությամբ ճշգրիտ կրակում են:

/disc/04-06-16/966235111f308a8d6139d3350210f8d8.jpg

Վարպետն ասում է, որ հրազենի մեջ նորություն հնարավոր չէ անել՝ գիշերային սարք, նշանոցներ, լավ փամփուշտներ: Ի դեպ, նշանոցներն այստեղ չեն արտադրվում. «Արտադրվում են խլացուցիչները,  փողերն է փոխվում, պոչերը: Ինչ վերաբերում է, թե որքանով են զենքերն այնուհետ կատարում իրենց խնդիրը, ասեմ՝ եթե խնդիրը դրած է դիվերսիոն խմբերի համար՝ անձայն,  գիշերային սարք, որը թույլ է տալիս գիշերն աշխատել, ապա 80 տոկոսով»:

Նշենք, որ քաղաքացիական և ծառայողական զենքերի ներկրմամբ, վաճառքով, ինչպես նաև հայրենական զենքի արտադրությամբ զբաղվող «Ասպար Արմս» ՍՊԸ -ն հիմնադրվելուց կարճ ժամանակ անց ձեռք է բերել զենքերի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ զինագործական ընկերությունների` Ֆաբարմ Իտալիա, Վերնեյ Կարոն Ֆրանսիա, Բերետա Գրուպպ, որի մեջ ընդգրկված են զենքերի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ հանրահայտ ընկերություններ, միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելու վստահությունը ողջ տարածաշրջանում։

Անդրադառնալով օրվա առիթին, հավելենք, որ այն նշանավորվել է նաև Արցախի եւ Հայաստանի ուժային կառույցների  միջև հրաձգության մրցումներով: Թիմային մրցման արդյունքներով առաջին տեղում ՀՀ ԱԱԾ-ի թիմն էր, երկրորդը՝ ՀՀ ՊՊԾ-ի, երրորդը՝ ԼՂՀ ԱԱԾ-ի: Կազմակերպվեց նաև անհատական մրցություն, իսկ հաղթողները հանդիսավորությամբ պարգևատրվեցին ռազմական հուշանվերներով: 

 /disc/04-06-16/d0da3040b9a8f9e734098094fe97a2e6.jpg

/disc/04-06-16/cadd242dea45465bf96800a69d86a522.jpg

/disc/04-06-16/7f1b8939e68665ac322ed9be82864e1a.jpg

 /disc/04-06-16/b74a97adfc1f6528d52fb46773ad6441.jpg

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով