Երկու օրում ոչնչացվել է շուրջ 4700 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության նախաձեռնած «Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 7-ից 9-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 4713,5 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացի վերը նշվածից, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 11,45 գրամ մարիխուանա և 4 մլ. դեզոմորֆին թմրամիջոց: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 9,5 կգ կանեփի բույս: Արձանագրվել է գողության 2 դեպք, որոնք բացահայտվել են:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



