Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխությունների մեկնարկը և տեսանելի կողմերը

ԲԼՈԳ

Մանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի շաբաթ է հանրության ուշադրությունը սևեռված է կառավարության կողմից նախաձեռնված փոփոխություններին: Այդ գործընթացին սկիզբը դրվեց մայիսի 12-ին, իսկ այն իր մեջ ներառում է պետական անհարկի ծախսերի կրճատում, միջոցների խնայողական և նպատակային օգտագործում, պայքար մենաշնորհների և կոռուպցիայի դեմ: Թեմայի շուրջ կարծիքներն ու դիտարկումները տարբեր են, շատ ժամանակ ծայրահեղ տարբերվող:

Սկսված գործընթացը լայն քննարկումների տեղիք տվեց, քաղաքացիները սպասում էին, որ քայլեր են արվելու այդ ուղղությամբ: Արդյունքում մեկ շաբաթ անց ականատես եղանք, որ կրճատվեցին մոտ 800 ծառայողական մեքենաներ, ինչը հնարավորությույն կընձեռնի որոշակի չափով թեթևացնել պետբյուջեի բեռը:

Պետք է նշել, որ նշված փոփոխությունները աննախադեպ են, քանի որ երբևե այդպիսի մաշտաբային գործընթաց պետական ապարատում և ենթակա գերատեսչություններում երբևէ չի կիրառվել: Թերևս սա է պատճառը, որ հանրության մոտ որոշակի թերահավատություն կա և սպասումներ են առաջացել, թե գործընթացը շատ արագ իր հանգուցալուծումը պետք է ստանա:

Հանրությունը ցանկանում է օր առաջ «ազատվել» մենաշնորհներից և կոռուպցիայի նման արատավոր երևույթից: Իրականում գործընթացն առաջ տանելու և բարեհաջող ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում և քայլերի հաջորդական կիրառում, քանի որ միաժամանակյա և հապշտապ կայացած որոշումների և քայլերի արդյունավետությունը կարող է հարցական լինել. ՀՀ նման երկրում անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել, հաշվի առնել, բոլոր ռիսկերը, ապա առաջ շարժվել:
Սկսված գործընթացի շրջանակում հաջորդ կարևոր քայլը եղավ պետգնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին որոշումը, որը նախատեսում է պետգնումների իրականացման հարցում թափանցիկության ապահովվում, որը տեղի է ունենալու պետգնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է համապատասխան տեղեկատվություն, որը բաց կլինի հանրության համար:

Ինչպես երևում է պրոցեսը կախված է շղթակայական քայլերի հաջորդականություն, այս իմաստով մյուս կարևոր ձեռնարկումը նախատեսվում է մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում: Իսկ այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ միայն համապատասխան մարմինների գործողություններից, այլև այդ գործողությւնների նկատմամբ հանրության հետևողական լինելու և բացերը մատնանաշելու հանգամանքից:

Այնպես որ անհրաժեշտ է հետևել պրոցեսի ընթացքին. աստիճանաբար ձեռնարկված քայլերի արդյունքներն ակնառու կլինի, ինչն իր հերթին հնարավորություն կտա գնահատել դրանց արդյունավետությունը:

Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում