Սուրենյան. Վաղը հանրապետության տարածքին կմոտենա Սև ծովից եկող ցիկլոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆPanorama.am-ը գրում է.
Վաղը՝ կեսօրից հետո հանրապետության տարածքին Սև ծովից կմոտենա հերթական ցիկլոնը: Այն մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 9-ը ներառյալ: Այս մասինPanorama.am-ին հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Եթե վերջին մի քանի օրերին անձրևները տեղում էին հանրապետության առանձին մարզերում, ապա հունիսի 4-9-ին հատկապես երեկոյան ժամերին և գիշերը գրեթե բոլոր մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ»,-ասաց նա:
Կենտրոնի կանխատեսումների համաձայն, եղանակը հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



