Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բունդեսթագի բանաձևի ընդունմանը պետք է հետևի Ֆրանսիայում ժխտողականության քրեականացումը

ԲԼՈԳ

Նարեկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միազգային առաջատար ԶԼՄ-ների լրահոսում գլխավոր նորությունն է դարձել: Լրատվամիջոցներն անդրադարձել են նաև բանաձևի ընդունման հետ կապված Թուրքիայի ջղաձգումներին: Թուրքիային ամենից անհանգստացնում է բանաձևի տեքստը, որում մասնավորապես նշվում է. «Երիտթուրքական կառավարության հրամանով 1915-ի ապրիլի 24-ին օսմանյան Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան 1 մլն հայերի պլանավորված աքսորն ու ջարդերը: Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, վտարումների և, այո, ցեղասպանությունների (Völkermord) օրինակ է, որոնցով այդպես սարսափելիորեն նշանավորվեց 20-րդ դարը: Բունդեսթագը ցավում է Գերմանական ռեյխի անփառունակ դերի համար՝ որպես Օսմանյան կայսրության դաշնակից և ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը»:

Հայոց ցեղասպանության վերաբերող բանաձևի ընդունումը Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար նոր պատուհան է բացում և այստեղ ամենակարևոր պահը այն է, որ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը ինքնին նշանակում է 101 տարի առաջ տեղի ունեցած միջազգային հանցագործության ճանաչում: Բանն այն է, որ Գերմանիան ինչ-որ միջին կարգի երկիր չէ, ԵՄ-ի շրջանակում բնակչությամբ առաջատար երկիրն է, որի տնտեսությունը ԵՄ երկրների շարքում միության տնտեսությունը առաջ տանող հիմնական քարշող ուժն է: Բացի այդ Գերմանիան ներկայումս Թուրքիայի հետ բավականին սերտ համագործակցության և կապերի մեջ է` դրան էլ ավելացրած, որ Գերմանիայի տարածքում բնակվում են 3 միլիոն թուրքեր:

Գերմանիայի այսպիսի արձագանքը Հայոց ցեղասպանության խնդրին և գիտակցումը, որ Գերմանիան իր մեղքի մասնաբաժինն ունի հայերի նկատմամբ հանցագործության իրագործման հարցում, յուրահատուկ նախադեպ է ստեղծում, որպեսզի մյուս երկրները նույնպես նրա օրինակին հետևեն:
Հաշվի առնելով Թուրքիայի արձագանքը բանաձևի ընդունման կապակցությամբ` կարող ենք նշել, որ թուրքական կողմի ժխտողական գործելակերպը և ամեն կերպ դիմադրական շարժումը ուժեղացնելու են նաև հակազդեցությունը և արդյունքում նպաստելու են նաև ճանաչման գործընթացի «դոմինոյի էֆեկտին», քանի որ Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերն ի հակադրություն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի` ավելի են մեծացնում խնդրի միջազգային արծարծումը և միջազգային հանրության ավելի լայն շրջանակներ են հասու դառնում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտությանը:

Ի վերջո` Բունդեսթագի բանաձևի ընդունումը պատեհ իրավիճակ է ստեղծում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը կրկին օրակարգ բերելու համար:

Տիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացել