Ինչպեսև մարմնավաճառությունը, կոռուպցիան իսպառ արմատախիլ անել անհնար է.«Հայոց աշխարհ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակն է գիտակցել. 90-ականներին մեզանում տեղի ունեցավ ոչ թե բուրժուա-դեմոկրատական, այլ բուրժուա-սպառողական հեղափոխություն, որն էլ ծնեց զանգվածային կոռուպցիա։ Սպառողի գիտակցության մեջ արմատավորվեց այն համոզմունքը, որ պետական ծառայությունը օրինական «կերաման» է, իսկ կաշառքը, կաշառատվությունը՝ ծառայողական գործունեության սովորական գործիք:
Հասկանալի է, որ, ինչպեսև մարմնավաճառությունը, կոռուպցիան իսպառ արմատախիլ անել անհնար է։ Սակայն այն կարելի է սանձահարել, կրճատել, ենթարկել պախարակման։ Ժամանակին մի իմաստուն մարդ նկատել է, որ շռայլությանը կարողանում է հաղթել միայն մարդու ներքին մշակույթը։ Այլ կերպ ասած՝ բարոյական վերաբերմունքը աշխարհի և մարդկանց նկատմամբ, «չափից ավելի չլափելու ունակությունը»:
Կոռուպցիան նույնպես անհնար է հաղթահարել առանց այդ նույն ներքին մշակույթի։ Առանց դրա ընդգծված բծախնդիր անշահախնդրության»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



