Սիլոփիում քրդերը 4 թուրք ոստիկանի են սպանել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից ոստիկանության դեմ լարած թակարդի հետևանքով կրկին ոստիկաններ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական &l aquo;Միլլիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալները գործի են դրել ռումբն այն ժամանակ, երբ Սիլոփիի Բաշաք թաղամասում անցնելիս է եղել թուրքական իրավապահ մարմիններին պատկանող զրահամեքենան: Պայթյունի հետևանքով մեքենայում գտնվող 4 ոստիկանները ծանր վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Չնայած բժիշկների ցուցաբերած միջամտությանը՝ ոստիկանների կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանությունը թաղամասում լայնածավալ գործողություններ է սկսել, տեղ-տեղ շարունակում են լսվել կրակոցի ձայներ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



