Այրվածքները բուժելու ժողովրդկան միջոցներ
ԼԱՅՖBarometer.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ մեղրն օգտակար է մրսածության և տոնուսի բարձրացման համար։ Մեղրը նաև ունի որոշ հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ մեղրը կարող է ո՛չ միայն բուժել և մանրէազերծել վերքի վնասված հատվածը, այլ նաև թեթևացնել ցավը։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ մեղրն ավելի արագ է բուժում այրվածքները, քան ավանդական հակաբորբոքային քսուքները և վիրակապերը։
Ալոեն սսովորաբար օգտագործվում է թեթև այրվածքների դեպքում, բայց որոշ տվյալներ ցույց են տվել, որ ալոեի հյութը կարող է օգտագործվել նաև ավելի լուրջ այրվածքների ժամանակ՝ ցավն ու այտուցները բուժելու համար։ Այն նաև օգնում է արագացնել ապաքինման գործընթացը։ Ասում են, որ քացախն ունի անզգայացնող ազդեցություն այրվածքների ժամանակ, քանի որ այն հանդիսանում է հակաբակտերիալ միջոց։
Թեթև աստիճանի այրվածքները բուժելու համար անհրաժեշտ է պարզապես խառնել քացախը հավասար չափաբաժնով ջրի հետ, մաքուր մի կտոր խոնավեցնել այդ լուծույթով և լվանալ վերքը մի քանի անգամ:



