Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այլևս քաղաքականության մեջ PR անհրաժեշտ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած 25 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքականության մեջ հանրային կապերով զբաղվում էին հիմնականում մարդիկ, ովքեր հնարավորություն ունեին լռեցնելու այս կամ այն լրատվամիջոցը։

Յուրաքանչյուր ոք, ով պաշտոնի կամ հրապարակային գործունեության էր հավակնում, պարտադիր պետք է ունենար այսպես կոչված «մամուլ», մարդ, ով կկանխեր իրեն անհաճո ինֆորմացիա պարունակող հրապարակումները: Շատերը, չկարողանալով գրագետ տնօրինել ու կառավարել ինֆորմացիոն հոսքը, ընդհանրապես խուսափում էին տեղեկատվություն տրամադրելուց։ Դա է պատճառը, որ ԱԺ պատգամավորների մասին հասարակությունը տեղեկանում էր կամ սկանդալներից, կամ բացառապես նախընտրական շրջանի բարեգործական գործունեությունից։

Մամուլի աշխատանքը արդյունավետ էր այնքանով, որքանով մամուլով զբաղվող անձնավորությունը կապեր ուներ լրագրողական աշխարհի հետ: Սակայն դա այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ ԶԼՄ-ների քանակը հնարավոր էր վերահսկել։

Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է։

Գործող թերթերին ավելացել են դրանց էլեկտրոնային տարբերակները՝ մեկնաբանությունների տեսքով, ընթերցողների կարծիքները լուսաբանելու հնարավորությամբ։ Ավելացել են սոց. ցանցերում opinion leader-ները՝ իրենց բազմահազար բաժանորդներով, ավելացել են տեղեկատվությունը մատակարարելու եղանակները (վիդեո, աուդիո, տեքստային, անիմացիոն), ավելացել է միջազգային մամուլի անդրադարձը: Այս իրավիճակում հին մեթոդներով գործող քաղաքական միավորները ակնհայտորեն սկսել են զիջել պրոֆեսիոնալ PR թիմեր ունեցողներին։

Արգելափակելով մեկ կամ մեկ տասնյակ լրատվամիջոց այլևս հնարավոր չէ կանխել լրատվական արտահոսքը։ Լուծումը մեկն է. փակելու անարդյունավետ և ծախսատար փորձերի փոխարեն հարկավոր է կառավարել տեղեկատվական հոսքերը։

Որպես օրինակ դիտարկենք Էլեկտրիկ Երևանը։ Սոցիալական բողոք-պահանջը սկզբում ընթանում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, այնուհետև վերածվեց հայ-ռուսական, ավելի ուշ՝ քաղաքացիա-ոստիկանական դիմակայության և ի վերջո հանգուցալուծվեց ՀԵՑ-ի վաճառքով։

Յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական պրոցես լի է անկախատեսելի քաղաքական վտանգներով: Քաղաքական միավորը պետք է պատրաստ լինի կանխատեսելու և կանխարգելելու, հընթացս հարցին լուծում տալու, այլ ոչ թե վերջում տեղի ունեցած իրադարձությունը բացատրող մամլո հաղորդագրություններ տարածելուն։

Այս ծավալի աշխատանքը հնարավոր է միայն գրագետ, փորձառու և համապատասխան պատրաստվածություն ունեցող թիմի առկայության դեպքում։ Փաստացի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում զարգացնում է նաև հասարակայնության հետ կապերի ամբողջ դաշտը։

Հեղինակ՝ Սամվել Սահակյան

Ejournal.am 

Ֆրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո