Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անպայման պետք է քայլեմ. գլխի բեկորային վիրավոր ստացած զինվորը չի հուսահատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հետևանքով գլխի բեկորային վնասվածք ստացած 21-ամյա ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Փառք Աստծո, արդեն լավ եմ»,- ասում է Դանիելն ու վերհիշում ապրիլի 2-ի գիշերվա հարձակումը, իր վիրավորվելը, և ամենակարևորը՝ ինչպես է իրեն փրկել նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը:

Տանկիստ-մեխանիկ Դանիելը  Panorama.am-ի թղթակցին պատմում է, որ վնասվածք է ստացել Մատաղիսում: Պայթած արկի բեկորը ներթափանցել է նրա ուղեղ, բազմաթիվ մանր բեկորներ էլ՝ մարմնի տարբեր հատվածներ: Նրան դուրս է բերել ընկերը և բուժկետում առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ,  իսկ ապրիլի 4-ին՝  Երևան:

Դանիելին վիրահատել է նյարդավիրաբույժ Հրայր Աճեմյանը: Վերջինս խոստովանում է, որ զինվորի վիճակը ծայրաստիճան ծանր էր, և քիչ հույսեր կային, որ նա ողջ կմնա:  Դանիելը երկար ժամանակ եղել է կոմայի մեջ, նրան վերակենդանացման բաժանմունքում մկրտել են, իսկ մի քանի օր հետո արդեն կոմայից դուրս է եկել:

Հրայր Աճեմյանը նշում է, որ Դանիելն արդեն կարողանում է կանգնել, իսկ դա արդեն լուրջ առաջընթաց է. «Այն, որ նման վիրավորում ստացած հիվանդը կենդանի է մնացել, դա արդեն հաղթանակ է: Հիմա արդեն կարող եմ այդ մասին հանգիստ Դանիելի մոտ ասել, քանի որ նա գիտակցում է, թե ինչ է իր հետ կատարվել: Մենք առաջին հերթին միայն մտածում էինք փրկել նրա կյանքը, բայց հիմա Դանիելն արդեն կանգնում է: Վստահ ենք, որ քայլելու է»:

Բժիշկի խոսքերը լսելուց հետո Դանիելն արձագանքում է. «Անպայման պետք է քայլեմ: Գնամ Կարմիր խաչ, վերականգնողական աշխատանքներից հետո ամեն ինչ շատ լավ կլինի»:

Դանիելն ասում է՝ երբեք չէր մտածի, որ նման իրավիճակում կհայտնվի:

«Ես երբեք չեմ իմացել, թե ինչ բան է հիվանդանոցը: Երևանում եմ ապրում, բայց այս հոպիտալի տեղը չգիտեի, հիմա արդեն գիտեմ…»,- ժպտալով նշում է նա: 

Զրույցի ընթացքում հիշում է նաև ծառայակից ընկերներին, խոսում է նրանց հետ ու փառք տալիս Աստծուն,  որ նրանք պատերազմական գործողությունների ժամանակ ընդամենը թեթև այրվածքներ են ստացել. հիմա ապաքինվել են և արդեն վերադարձել են ծառայության:

«Ես թեկուզ հոսպիտալում եմ, բայց մտքերով բոլոր տղերքի հետ եմ: Ապաքինվելուց հետո անպայման գնալու եմ իմ զորամաս, իմ տեխնիկան նորից պետք է վարեմ»,- ասում է Դանիելը:  

Մանրամասները՝ տեսանյութում

6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել