Տոնական միջոցառում`«Առնո Բաբաջանյան» համերգասրահում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նագաշյան մանուկների տուն» հաստատության կազմակերպած տոնական միջոցառմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Արամ Սուքիասյանը ողջունել է երեխաներին ու շնորհավորել հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության հ. 2 գիշերօթիկ հաստատության, «ՍՕՍ-մանկական գյուղեր» մանկատան, հանրապետական հ. 1 հատուկ կրթահամալիրի, «Զատիկ» և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնների, «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի, Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի շուրջ 200 երեխաներ։ Հանդիսությունն ուղեկցվել է երգ ու պարով:
Միջոցառման ավարտին բոլոր երեխաներին քաղաքապետի անունից հանձնվել են նվերներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



