Մանկական զվարճալի ծրագիր`«Երազանքի պուրակում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երազանքի պուրակում» Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տեղի է ունեցել մանկական համերգային զվարճալի միջոցառում: Փոքրիկներին ու նրանց ծնողներին տոնական բարձր տրամադրություն են ապահովել սիրված երգիչներն ու հայտնի պարախմբերը: Ի դեպ, երաժշտական ձևավորումը կատարում էին մանուկ դիջեյները Կազմակերպվել են հետաքրքրաշարժ մրցույթներ, նաև հյուրասիրություն` օրվա հերոսների համար:
Միջոցառմանն, ի թիվս այլոց, մասնակցել են նաև «Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում գտնվող` ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ: Տոնական ծրագիրը կեզրափակվի մանկական դիսկոտեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



