Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմության գործունեությունն անհնար է պատկերացնել առանց իշխանության

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդդիմության գործունեությունն անհնար է պատկերացնել առանց իշխանության: Որոշ տեսաբաններ «ընդդիմություն» հասկացության տակ նկատի է առնում որոշակի սուբյեկտ, որը հակադրվում է կամ համաձայն չէ կառավարական քաղաքականությանը: Իրականում, քաղաքական ընդդիմությունը հանդես է գալիս որպես քաղաքական իշխանության համար պայքարող սուբյեկտ, որը հակադրվում է կառավարական քաղաքականությանը կամ դրա ինչ-որ մասին՝ ունենալով այլընտրանքային դիրքորոշում ունենալով տվյալ հարցի շուրջ, սակայն չունենալով պետական կառավարման որոշումներ կայացնելու հնարավորություն:

Հասարակության քաղաքական կյանքը հետազոտելու և ընկալելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև ընդդիմության տարբերակումը կառուցողական և ապակառուցողական կամ ոչ կառուցողական տիպերի: Առաջինը ոչ միայն հակադրվում է իշխող քաղաքական ուժին և նրա քաղաքականությանը, այլև առաջարկում է այդ քաղաքականության իրականացման սեփական այլընտրանքային ծրագիրը, որը, ըստ այդ ուժերի, նախընտրելի է իշխող ուժի քաղաքականությունից և առավելագույն չափով համապատասխանում է հասարակության շահերին: Ընդդիմության այս տիպի լավագույն օրինակը «Նորին գերազանցության ընդդիմությունն» է Մեծ Բրիտանիայում, որը «ստվերային կառավարության» միջոցով մեծ դեր ունի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Քաղաքակիրթ հասարակություններում միայն կառուցողական այլընտրանքի առաջադրումը կարող է բարձրացնել ընդդիմադիր ուժի հեղինակությունը և մեծացնել այդ ուժի՝ իշխանության գալու հավանականությունը:

Ապակառուցողական դիրքորոշումն արդյունավետ չէ, քանի որ այլընտրանքային քաղաքական ծրագրի առաջադրման անկարողությունը վկայում է այդ ուժի պրոֆեսիոնալիզմի և երկարաժամկետ ծրագրերի բացակայության մասին, ինչն այդքան էլ գրավիչ չէ: Ապակառուցողական ընդդիմությունը հաճախ զբաղվում է պարզապես հասարակության զգացմունքների և կրքերի թեժացմամբ, սոցիալական լարվածության, սոցիալական կոնֆլիկտների առաջացմամբ՝ չունենալով գործողությունների որևէ հստակ ծրագիր:
Ընդիմությունների գործունեության տիպերից կարելի է առանձնացնել իշխանությունների հետ մրցակցող և փոփոխությունների գնացող ուժեր:

Իշխող և ընդդիմադիր ուժերի մրցակցությունը վերաբերում է հիմնականում որևէ կոնկրետ օրակարգային խնդրի վերաբերյալ իրականացվող քաղաքականությանը (օրինակ, արդյոք անհրաժե՞շտ է ավելացնել հարկային բեռը երկրի ամբողջ բնակչության, թե՞ միայն ունևոր դասի համար, արդյոք տվյալ պահին կարիք կա՞ ստեղծելու հակաօդային պաշտպանության համակարգ և այլն): Հետևաբար՝ քաղաքական համակարգի ամբողջական փոփոխության ձգտող ընդդիմությունը կա՛մ գործում է ոչ ժողովրդավարական վարչակարգի պայմաններում և փորձում է իրականացնել անցում, կա՛մ գործում է ժողովրդավարական համակարգում, սակայն, հակադրվելով վերջինիս, ձեռք է բերում ոչ ժողովրդավարական քաղաքական ուժի համբավ: Այս տիպի ընդդիմության օրինակ կարող է ծառայել Լեհաստանում 1980-թվականներին ի հայտ եկավ «Համերաշխություն» արհմիությունը: Այդպիսին էր նաև դեռևս 1960-ական թվականներից գործող ԱՄԿ-ն ՀԽՍՀ-ում:

Իշխանության փոփոխության ձգտող ընդդիմությունը գործնականում ամենից հաճախ հանդիպող տիպն է: Այս կատեգորիայի մեջ գտնվող ընդդիմադիր ուժերն ընդունում են առկա խաղի կանոնները, սակայն անմիջական պայքարի մեջ են գործող իշխանությունների հետ որոշումների կայացման հարցում վճռորոշ դեր ունենալու համար: Նման դեպքում հասարակական համակարգի արմատական վերափոխման պահանջ, բնականաբար, չի դրվում: Այս տիպի մեջ կարելի է դիտարկել 2013թ.-ի ընտրություններից հետո խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ընդունելով ՀՀ ժողովրդավարական ուղին, այնուամենայնիվ, առաջ քաշեցին իշխանափոխության գաղափարներ:

Մեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն