Կրակոցներ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ և փախուստի դիմել, երբ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, հաղորդում է BBC-ն:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի վիրավորվել:
Այս հարձակումը տեղի է ունեցել Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումից մեկ ժամ անց: Պայթյունի հետևանքով առնվազն յոթ հոգի է վիրավորվել, այդ թվում՝ հինգ ոստիկան:
Հարձակումները տեղի են ունենում Թուրքիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև լարվածության ֆոնին:
Թուրքիան վերջերս նաև հայտարարել է, որ ավելի ակտիվ դեր է ստանձնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



