Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինժեներական լաբորատորիայի սանը նախատեսում է դրոն պատրաստել ու թշնամու դիրքերը հետախուզել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման շնորհիվ ռոբոտ պատրաստել, տարբեր համակարգչային խաղեր նախագծել ցանկացող երեխաները կարողանում են իրագործել իրենց նպատակները: «Փարոս» հիմնադրամի կողմից «Ղողանջ» հասարակական կազմակերպությունում մոտ երեք ամիս առաջ հիմնադրած ինժեներական խմբակի սաները արդեն տիրապետում են հայկական «Աղվես» ու «Կրիա» ծրագրերին, իսկ ապագայում ցանկանում են ռոբոտ, րոն նախագծել ու պատրաստել:

10 տարեկան Սամվել Գևորգյանը խմբակ հաճախել է իր ցանկությամբ` ունենալով ապագայում համակարգչային խաղեր, դրոններ ստեղծելու տեսլականը:  «Ես մտածում էի խաղ ստեղծել, դրոններ, որ ուղարկենք թուրքերի մոտ ու իրենց զորքերը տեսնենք: Մեր խմբակը արագ աճում է, նոր երեխաներ են միանում»,-ասաց տղան:

12-ամյա Անի Գրիգորյանին չի խանգարում հանգամանքը, որ խմբակում մեծամասամբ տղաներ են, նրա հավաստմամբ` սեռը նշանակություն չունի, բոլորն էլ հավասար են: «Մոտ երկու ամիս է հաճախում եմ խմբակ: «Աղվես»-ն եմ սովորել, որով խաղեր ենք պատրաստում: Ապագայում ցանկանում եմ ռոբոտներ ստեղծել»,-նշեց աղջնակը: Նա դեռ մասնագիտության հարցում հստակ որոշում չի կայացրել, բայց վստահ է, որ նշյալ ոլորտում է իր ապագան պատկերացնում:

Խմբակավար Շաքե Երիցյանը գոհ է իր սաներից, ովքեր եռամսյա ժամկետում հասցրել են յուրացնել մի շարք համակարգչային գիտելիքներ ու ներկայում էլ նախագծում են «Աղվես» ծրագրով գործող բառարանների շարք: «Ունենք սիրիահայ երեխաներ, ովքեր արաբերենից են թարգմանում, կան նաև սիրիահայ այլ երեխաներ, ովքեր հայերեն չգիտեն, և նույնը արվում է, որ նրանք հայերեն սովորեն: Որպես խմբակավար կարող եմ ասել, որ իմ սպասած արդյունքից շատ ավելին են նրանք անում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Խմբակում ներգրավված է 20 երեխա մայրաքաղաքի տաբեր դպրոցներից, հունիսից նախատեսում են աշխատել ևս 15 երեխայի հետ: Խմբակի ներսում ձևավորվում են խմբեր` ըստ տարիքի և նախասիրությունների: «Ապագայում նախատեսում ենք մասնակցել մի շարք մրցույթների, բայց արդյունքները ոչ միայն խմբակավարից են կախված, այլև երեխաների պարտաճանաչությունից»,-հավելեց Շաքե Երիցյանը` նշելով, որ ամառվա ընթացքում խմբակի դասերը կշարունակվեն:

Խմբակավարը նաև տեղեկացրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենք կստանան սարքավորումներ` 3D տպիչների, CNC շաղափային հաստոցի տեսքով: «Սարքավորումները հայակական արտադրության են` տպիչները Գորիսում են արտադրվում, շաղափային հաստողը` Երևանում»,-ասաց նա:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրն այսուհետ կկոչվի «Արմաթ»: Անվանումը բաղկացած է «ար»հնդեվրոպական լեզվաընտանիքի հնագույն արմատից և մաթեմատիկայի «մաթ» մասնիկից ու խորհրդանշում է ՏՏ ոլորտումհայկական< i> մտքի ու մաթեմատիկական-անալիտիկ մտածողության կարևորությունը: «Արմաթի» հիմնարար արժեքները բխումեն 3 կոնցեպտուալ բաղկացուցիչներից՝ Հայաստանտեխնոլոգիա և նոր սերնդի զարգացում՝ խթանելով ձեռնարկատիրականմիտքը և առաջնորդելու ձիրքը։ Ծրագրի հովանավոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվՀայաստանում և Արցախում գործող ռոբոտաշինության խմբակների և ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդենհասել է 100-իորտեղ սովորում են ավելի քան 2000 դպրոցականներ:

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով