Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալիեւի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի նախկին ղեկավարներ Վեզիրովին եւ Մութալիբովին դավաճաններ, Էլչիբեյին` անգիտակ է անվանել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը այդ երկրի նախկին ղեկավարներ Աբդուռահման Վեզիրովին, Այազ Մութալիբովին դավաճան, իսկ Աբուլֆաս Էլչիբեյին` անգիտակ է անվանել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մեհտիեւը բարձրաձայնել է «Ուժեղ ադրբեջանական պետությունը որպես համաշխարհայնացման պայմաններում ազգային գաղափարի անդրադարձում» վերնագրով հոդվածում, որը հրապարակել է պաշտոնական «ԱզերԹԱջ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքի ճարտարապետ Ռամիզ Մեհտիեւը հոդվածում անդրադարձել է ադրբեջանական պետականության պահպանման գործում Հեյդար Ալիեւի դերին, դատապարտել նրա նախորդներին` երկրում խորագույն քաղաքական ճգնաժամ ստեղծելու համար:

Մեհտիեւը անթիվ անհամար գովասանական խոսքեր չի խնայել ՍՍՀՄ պետանվտանգության նախկին պաշտոնյայի հասցեին` հռչակելով նրան անկախ Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր, որի շնորհիվ է, ըստ նրա, իրականացվել ադրբեջանցիների ազգային անկախության գաղափարը` անվանելով նրան «համաշխարհային նշանակության քաղաքական գործիչ»:

Հոդվածում Մեհտիեւը գրում է, որ Հեյդար Ալիեւից առաջ Ադրբեջանի բոլոր ղեկավարները երկիրը տարել են վերջնական քայքայման եւ տարածաշրջանների բաժանման:

«Նման վիճակ էր ստեղծվել երկրում Ադրբեջանի նախկին ղեկավարներ Աբուռահման Վեզիրովի, Այազ Մութալիբովի քաղաքական անգործունակության, որոնք դավաճանել են ազգային շահերին, չեն կարողացել զգալ ժամանակի զարկերակը, գիտակցել աշխարհում տեղի ունեցող  աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ այդ ֆոնին գնահատել ադրբեջանական ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերածննդի արժեքականությունը, ինչպես նաեւ Աբուլֆաս Էլչիբեյի ոչ կոմպետենտության եւ անցյալում մնացած պանթուրանական կոնցեպտին նրա անհեռատես նվիրվածության արդյունքում», -գրում է ավագ եւ կրտսեր Ալիեւներին անսահման նվիրված եւ այդ պաշտոնը 20 տարուց ավելի զբաղեցնող Ռամիզ Մեհտիեւը:

 

Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան