58-ամյա Շերոն Սթոուն. Ես չեմ ուզում անծանոթի հետ սեքսով զբաղվել
ԼԱՅՖԻնչպես միշտ հիասքանչ է: Շերոն Սթոունը 58 տարեկան է, սակայն «Հիմնական բնազդի» աստղը չի կորցրել իր հմայքից ոչ մի գրամ: Հոլիվուդյան աստղը Ջեյն Ֆոնդի եւ Էլֆրի Վուդարդի հետ լուսանկարվել է AARP The Magazine պարբերականի հունիսյան համարում:
Տրիո լուսանկարից բացի, Սթոունը փոքրիկ հարցազրույց է տվել ամսագրին եւ բացատրել, թե ինչու է դադարել ժամադրություների գնալ:

«Ակնհայտ է, որ ժամադրության գնալը դժվար չէ: Բայց իմ կյանքը լի է այլ իրադարձություններով: Ես չեմ ուզում ժամանակ կորցնել ժամադրությունների վրա եւ սեքսով զբաղվել անծանոթների հետ: Ինձ հերիքում են հույզերը, ոգեւորությունը, ես ինձ լավ եմ զգում ընկերական զրույցներից: Ուղղակի լինել ողջ եւ ապրել լիարժեք կյանքով, դա արդեն հաճելի է: Եթե ինձ ինչ-որ մեկն էլ պետք է, ապա նա, ով ինձ տեսնում է այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ասել է Շերոնը:




