Բեռլին կմեկնի «Յուվենտուս»-ի 22 ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արդեն ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կմեկնեն Բեռլին, որտեղ էլ հունիսի 6-ին կկայանա Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչը` «Բարսելոնա»-ի դեմ:
Գերմանիա կմեկնի 22 ֆուտբոլիստ: Նախկինում հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով չի կարողանա խաղալ պաշտպան Ջորջիո Կյելինին: Չնայած այս հանգամանքին` նա թիմի հետ Բեռլին կմեկնի:
Ինչպես հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը. Բուֆոն, Օգբոննա, Պոգբա, Պեպե, Մարկիզիո, Մորատա, Տևես, Կոման, Լյորենտե, Դե Չելյե, Բոնուչի, Պադոին, Պիռլո, Վիդալ, Լիխշտայներ, Ստուրարո, Ստորարի, Մատրի, Էվրա, Ռուբինյո, Պերեյրա:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



