Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 1-ը ոչ միայն ամռան առաջին, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: 1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպնության միջազգային օր: 1949 թվականին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների միջազգային օր անցկացնելու որոշում է ընդունել, որից հետո արդեն 1950 թվականից սկսած աշխարհի բազմաթիվ երկրներում այդ օր նշվում է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեկ անգամ ևս կոչ է արվում բոլոր մարդկանց ու հատկապես ծնողներին երեխաների նկատմամբ լինել առավել ուշադիր: Երեխաները հասարակության այն խմբերից են, որոնք առավել կարիք ունեն պաշտպանության, հոգատրության, սիրո:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո՝ 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում:



