Բրազիլիայի խոշորագույն բանկերից մեկի նախագահին մեղադրել են կոռուպցիայի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի Սան Պաուլու քաղաքի դաշնային ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանք է առաջադրել Bradesco բանկի նախագահ Լուիս Կարլոս Տրաբուկուի եւ եւս 9 անձանց նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը: Bradesco-ն իր մեծությամբ երկրի երկրորդ բանկն է:
Տեղեկացված աղբյուրի փոխանցմամբ, խոսքը հարկային մարմինների աշխատակիցներին կաշառելու մասին է: Դեռեւս չի հստակեցվում, թե կոնկրետ ինչի մեջ է մեղադրվում 64-ամյա բանկիրը:
Բանկից հայտնել են, որ իրենց փաստարկները կներկայացնեն դատարանում եւ հավելել, որ Bradesco-ն հաստատում է իր հավատարմությունն էթիկական չափանիշներին եւ վստահում է արդարադատությանը:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



