Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի անհատական առաջնությունում
ՍՊՈՐՏՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց հունգար Վայդա Լազարնեի հետ: Մարիա Կուրսովան զիջեց մրցակցին: Միավորը կիսեց նաև Լիլիթ Գալոյանը, իսկ ընթացիկ առաջնությունից առաջին հաղթանակը տոնեց Մարիա Գևորգյանը: Վերջինս առավելության հասավ Ռեգինա Նարվայի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Այժմ Լիլիթ Մկրտչյանն ունի 3,5 միավոր և առաջատարից հետ է մնում մեկ միավորով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



