Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր. Դավիթ Հակոբյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր առավոտյան 08:15 րոպեին ծնվել է դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի առաջնեկը, այդ ժամից սկսած ինչպես Դավիթն է ասում` փոխվել են իր կյանքի գույներն ու իմաստը:

Առաջին անգամ հայր դառնալու իր հույզերով ու զգացողություններով Life.panorama.am-ի հետ կիսվել է նորաթուխ հայրիկը.

«Հույզերս խեղդում էին, երբ սպասում էի տղայիս ծննդին, իսկ առաջին հանդիպումն ուղղակի ֆանտաստիկ էր: Պատկերացրեք` գրեթե 15 րոպե ուղղակի հայացքով շփվում էի նրա հետ, իսկ առաջին գրկախառնությունն ու թաթիկների համբույրը կյանքումս երբեք չեմ մոռանա: Սա մի նոր սկիզբ է, կյանքի նոր էտապ, որը նկարագրելը գրեթե անհնար է, միայն ցանկությունս կհայտնեմ, որ բոլորն արժանանան այս պարգեւին, քանի որ սա ապրելու եւ արարելու նոր հույս է տալիս, ավելի ուժեղ ու նպտակասլաց ես դառնում»,- նշեց Դավիթն ու պատմեց.

«Որդիս ծնվել է 3.4 կգ քաշով եւ 51սմ հասակով, ասեմ, որ շատ գեղեցիկ տղա է: Ճիշտ է աչքերի գույնը դեռ չի երեւում, բայց կարծում եմ, տղաս ինձ չի դավաճանի եւ ինքն էլ կանաչաչյա կլինի, ինչպես երազում էր Նոնան»:

Դավիթի ու Նոնայի որդին կկրի պապիկի անունը, այս հարցում զույգը հատուկ պայմանավորվածություն ունի.

«Նոնան ցանկանում էր, որ մեր տղան կրի իմ անունը, բայց հետո որոշեցինք, որ իմ անունը ապագայում կկրի մեր թոռնիկը: Տղայիս հորս անունով ենք կոչել՝ Էդուարդ: Ասեմ, որ ես ու Նոնան միասին ենք եկել այս որոշմանը, թեպետ առաջարկն իմն էր, քանի որ հայրս լավ ու հաջողակ մարդ է: Բայց նաեւ խոստացել եմ Նոնային, որ երկրորդ բալիկի անունը միայն ինքը կորոշի: Ի դեպ՝ նշեմ, որ ծնողներիս ուրախությունը եւս աննկարագրելի էր, երբ իմացան առաջին թոռնիկի ծննդի մասին»,- պատմեց դերասանը:

Այսօր Դավիթը ընկերների եւ հարազատների հետ միասին հայկական ընտանիքներում ընդունված ավանդական խնջույք կկազմակերպի.

«Այսօր մեր տանը մի լավ խնջույք կկազմակերպենք ու կնշենք փոքրիկիս ծնունդը, իսկ արդեն ուշ երեկոյան ընկերներով կշարունակենք նշել մեր սիրելի փաբում, ուր եւ երեկ էինք անցկացնում, երբ պետք է ծնվեր տղաս»,- նկատեց նա:

Դավիթի փոխանցմամբ՝ Նոնան բալիկին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով, այդ իսկ պատճառով էլ նրանք մի փոքր ուշ դուրս կգրվեն հիվանդանոցից: Նորաթուխ հայրիկը հայտնեց նաեւ, որ դուրս գրման օրը Նոնային ու որդուն անակնկալ է սպասվում.

«Մինչ տղայիս ծնունդը մենք ամեն ինչ գնել ու նախապես պատրաստել էինք, միայն Նոնայի ուզած կաթի շիշը չէի կարողանում գտնել, որն այսօր առավոտյան վերջապես գտա: Այնպես որ, ամեն ինչ պատրաստ սպասում ենք նոր կյանքի ընթացքին»,- ավարտեց Դավիթ Հակոբյանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել