Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրաքաղաքի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը 150 տարեկան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոց, ներկա գտնվել կրթօջախի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի, ուսուցչական կոլեկտիվի և հոբելյանի առիթով դպրոց այցելած հյուրերի հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Խաչատուր Աբովյանի արձանին, հարգանքի տուրք մատուցել հայ ականավոր գրողի հիշատակին: Այնուհետ Տարոն Մարգարյանը խորհրդանշական եղևնի է տնկել կրթօջախի բակում: Տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև դպրոցում ձևավորված Աբովյանի անվան թանգարան-դասասենյակ, ծանոթացել մեծ գրողի մասին պատմող ու դպրոցի գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: 

 Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ 150-ամյա դպրոցը շարունակելու է իր իսկ ձևավորած բարի այն ավանդույթները, որոնք, ըստ էության, ապահովել են կրթօջախի մեկուկես դարյա չընդհատվող ուղին:
 «Այսօր քիչ կրթօջախներ կան, որ կարող են հպարտանալ 150 տարվա կենսագրությամբ: Ձեր դպրոցն այդ եզակիներից մեկն է: Եվ իմ խորին համոզմամբ այդ երկարակեցության գաղտնիքը այս դպրոցի տարբեր տարիների ուսուցիչների նվիրված աշխատանքի արդյունքն է, քանի որ ուսուցիչը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն: Ընդ որում պատասխանատու առաքելություն, քանի որ հենց ուսուցիչների շնորհիվ է ձևավորվում մեր ապագան, մեր վաղվա օրը: Ակնհայտ է, որ այստեղ նաև հայրենասեր սերունդներ դաստիարակելու առաքելությունն է պատվով կատարվում: Կրթօջախի շրջանավարտներից երեքը դեռ Արցախյան ազատամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Եվս երեքն էլ հերոսացան այս տարվա ապրիլին: Հավերժ փառք նրանց և մեր բոլոր հերոսների հիշատակին: Համոզված եմ, որ դպրոցը շարունակելու է իր ձևավորած բարի ավանդույթներն ու դեռ շատ սերունդներ է ճանապարհելու մեծ կյանք, ովքեր հաստատ իրենց կարևոր ներդրումն են ունենալու թե՛ մեր երկրի և թե՛ մայրաքաղաք Երևանի զարգացման ու հզորացման գործում», - ընդգծել է քաղաքապետը:

 Հոբելյանական օրվան նվիրված միջոցառման շրջանակում դպրոցի հիմնադրման 150-ամյակի առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար Երևանի Խ. Աբովյանի անվան հ. 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ 
 Կրթության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավանդի համար դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Մարտիրոսյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով։ 
 Կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի առթիվ դպրոցի համակազմը պարգևատրվել է «Երևանի Զինանշան» հուշամեդալով: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես Իշխանյան