ԴԱՀԿ ծառայությունը դարձել է Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում այսօր ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթ:
Այս մասին հայտնում են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության լրատվական ծառայությունից։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
Այսպիսով, 85 անդամ երկիր ունեցող Դատական կատարողների միջազգային միությունը համալրվեց ևս մեկ անդամով՝ Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



