Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կոկա-Կոլա» գնած երեք հայ հաջողակները շահել են Euro 2016-ի ուղեգրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը մայիսի 2-ից հուլիսի 15-ն անցկացնում է Euro 2016 խաղարկությունը: Գլխավոր մրցանակը հուլիսի 2-ին Ֆրանսիայի Բորդո քաղաքում կայանալիք Euro 2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկի ուղեգիրն է: Ընդհանուր առմամբ խաղարկվում է 5 ուղեգիր, բացի այդ՝ ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպո րտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից ի վեր արդեն 30.000 շահում է եղել, շահողներից մոտ 10.000-ն էլ հասցրել են ստանալ իրենց մրցանակները: Դրանցից երեքն ուղեգիր են, հաջողակներն էլ Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանն ու Ալբերտ Սաֆարյանն են` Երևանից: Նրանք հուլիսին կմեկնեն Ֆրանսիա, որտեղ 5 անմոռանալի օր կանցկացնեն ու Բորդո քաղաքում կհետևեն Euro 2016-ին: Ուղեգիր շահելու հնարավորություն ունի դեռ ևս 2 քաղաքացի: Մրցանակների ընդհանուր թիվը 135.000 է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կոկ ա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունից:

Առաջին ուղեգիրը շահած Բորիս Բաղդասարյանն ասում է՝ հաղորդագրությունն ուղարկելու միտքը որդունն էր, որը ծանոթ էր խաղարկության պայմաններին:

«Խցանի տակի կոդն ուղարկելու հաջորդ օրը զանգահարեցին ու ասացին, որ շահել ենք: Շատ էինք ուրախացել: Չնայած Ֆրանսիայում բազմիցս եմ եղել, ֆուտբոլային հանդիպմանը, հատկապես՝ Եվրոպայի առաջնության խաղերին ներկա չեմ գտնվել»,- ասում է Բաղդասարյանը:

Խաղարկությանը մասնակցելու համար պետք է գնել դեղին խցանով 500 մլ, 1 լիտր կամ 1,5 լիտր տարողությամբ «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա Նարինջ» կամ «Սպրայտ» ըմպելիքներից որևէ մեկը: Խցանի ներքին մասում նշված 10-անիշ հատուկ կոդն անհրաժեշտ է ուղարկել 1021 կարճ համարին կամ գրանցել այն Euro2016.coca-cola.am կայքում:

Ուղեգիր շահած 53-ամյա Կարինե Գևորգյանը պատմում է, որ ամուսինը գրեթե ամեն օր «Կոկա-Կոլա» է ըմպում՝ շատ է սիրում: Շահումն ընտանիքում առաջինը չէ (մինչև այս արդեն գլխարկ ու բաժակ էին շահել), բայց գլխավորն է:

«Ուրախությանս չափ չկա: Չէինք հավատում, որ շահել ենք: Հրաշք էր... Մեր ընտանիքի ֆուտբոլասերը ես եմ, և մեծագույն հաճույքով ամռանը Բորդո կմեկնեմ: Բացի այդ, մանկուց երազել եմ տեսնել Ֆրանսիան, բայց մինչև օրս չի ստացվել: Ինչպես ասում են՝ եթե մի բանի մասին շատ ես երազում, ուրեմն երազանքդ անպայման կիրականանա: Իմ երազանքը կատարվեց»,- զգացողություններով կիսվում է Կարինե Գևորգյանը:

Գլխավոր երրորդ մրցանակին արժանացած Ալբերտ Սաֆարյանը «Կոկա-Կոլա» զովացուցիչների սիրահար է, ուղեգիրն էլ շահել է հենց առաջին SMS հաղորդագրությունն ուղարկելով: Բացի այդ, նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է:

«Խաղարկության պայմաններին ծանոթ էի, գիտեի, որ հնարավոր է շահել: Ի դեպ, ընկերս 2010-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր հաղթողներից մեկն էր, այնպես որ հավատում էի, որ գուցե մի օր ես էլ շահեմ: Ուղարկեցի, բայց երբ զանգահարեցին ու ասացին, որ հաղթել եմ, չհավատացի՝ կարծում էի, թե ընկերներիցս մեկն է, կատակում: Ուղարկածս կոդը կրկնելուց հետո միայն հավատացի, որ իրոք շահել եմ»,- ասում է Ալբերտ Սաֆարյանը:

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է՝ մինչև ժամը 00:00-ն, բայց ուղեգրերի վերջին վիճակահանությունը կայանալու է հունիսի 7-ին: Մրցանակների վիճակահանությունն անցկացվում է ամեն օր, իսկ գլխավոր մրցանակի՝ ուղեգրերի հաղթողները որոշվում են շաբաթական պարբերականությամբ:

Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը