Ամերիկուհին ծաղկեփունջ է ստացել մեկ տարի առաջ մահացած ամուսնուց
ԼԱՅՖԱմերիկայի Կասպեր քաղաքի մի բնակչուհի սուրբ Վալենտինի օրը ծաղկեփունջ է նվեր ստացել մեկ տարի առաջ մահացած ամուսնուց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ամուսինը մահացել է անցած տարի գլխուղեղի քաղցկեղից: Սակայն սիրո տոնին այրին ծաղիկներ է ստացել: Տեսնելով, որ դրանք ամուսնուց են, կինը կորցրել է խոսելու ունակությունը:
Կապ հաստատելով ծաղկի խանութի հետ, կինը պարզել է՝ ամուսինը իմանալով, որ իր օրերը հաշված են, անսովոր բան է որոշել: Նա խնդրել է խանութին ամեն տարի վարդեր առաքել իրենց տուն, մինչև կնոջ մահը:
«Նա զարմանալի մարդ էր, նա կարող էր սիրել առանց սահմանների։ Նրա համար չկան սահմաններ՝ նույնիսկ մահացած ժամանակ»,-ասել է կինը՝ Շելլի Գոլայը։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



