Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը մայիսի 30-ին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի գրասենյակում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Վեհափառ Հայրապետն ու դեսպանը խորհրդակցությունների ընթացքում քննարկել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, Ղարաբաղի ներկայիս կացությանը և Լիբանանի ու Հայաստանի տնտեսական գործակցությանն առնչվող խնդիրներ ու աշխատանքներ։
Դեսպան Մկրտչյանն այցելել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձան եւ ծանոթացել Սուրբ Աստվածածին վանքի բաժանմունքներին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



