Կյանքից հեռացել է Մհեր Դավոյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդ, անհատականություն, որի հետ շփվելը մի ամբողջ նոր «կյանքի» սկիզբ արժեր: Հայի տեսակ, որը դժվար է բառերով նկարագրել: Շիտակ խոսք սիրող, քծնանքը ատող, հայրենիքը պաշտող և այս ամենի հավասար չափաբաժինների միացությունն էր իր մեջ ամփոփում Մհերը: Այս պահին դժվար է նրան բնութագրող համարժեք բառեր գտնելը …
Պարզապես՝ ափսոս, շատ ափսոս. սիրելի՛ Մհեր, հայի քո տեսակը դեռ շատ ասելիք ուներ, բայց... Ավաղ ... Ափսոս …
Past.am լրատավականը ցավակցում է Մհեր Դավոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներն:
Մի հատված Մհեր Դավոյանի «Աղոթք» ստեղծագործությունից, որը նվիրված է Հայաստանի անկախության 24-ամյակին.
«Սուտը վախի արդյունք է: Դու իրավունք չունես ստորանալու: Վախենալու իրավունք չունես: Քո վախը, քո ստորանալը բոլորիս վրա անդրադառնում է հազարապատիկ: Հողը մեր ոտքերի տակից տանում է:
Մի՛ ստիր նաև՝ իբր հանուն շահի: Շահ չկա դրա մեջ: Ստով ձեռք բերածը նույն գողությունն է: Անարդար բան է: Քո անարդարությունը մեր կործանումն է: Մանր խաբեբայի մտածողությամբ տուն չի կառուցվի, կյանք չի կառուցվի….»:



