Սևակ Ամրոյանը թողարկեց իր առաջին ձայնասկավառակը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Tert.am Youth-ը ներկա է գտնվել ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսին։ Երեկոյին հրավիրված էին երգչի ընկերները, գործընկերները, ծնողները, ինչպես նաև հայտնի մարդիկ՝ դերասաններ և երգիչներ։
Ձայնասկավառակի մեջ զետեղված են 11 ստեղծագործություն՝ հայրենասիրական, ժողովրդական և ազգագրական երգեր։ Երգչին իր կատարմամբ շնորհավորեց նրա առաջին ուսուցիչ Արսեն Գրիգորյանը, որից հետո Սևակը կատարեց իր երգացանկից մի քանի ժողովրդական երգ, իսկ ամենավերջում ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հայոց մարտիկներ»։
«Իմ առաջին ձայնասկավառկն է, շատ հուզված եմ և ոգևորված, որ այսքան մարդ է եկել ինձ շնորհավորելու։ Այս օրվան պատրաստվել եմ և սպասել եմ շուրջ մեկ տարի։ Շնորհակալ եմ իմ երկրպագուներին՝ ինձ հետ լինելու համար։ Պատրաստվում եմ մենահամերգներով շրջել Երևանում և մարզերում, ինչպես նաև՝ Սփյուռքում»,- Tert.am Youth-ի հետ զրույցում նշեց Սևակ Ամրոյանը։




















































