Ամերիկացին վինգյուստով թռել է Չինական մեծ պարսպի վրայով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի Էքստրեմալ Ջեբ Քոռլիսը հատուկ թռիչքային կոստյումով ժամում շուրջ 200 կիլոմետր արագությամբ կտրել-անցել Է Չինական մեծ պարիսպը եւ դիպուկ խոցել թիրախը՝ որոշված տեղում վաղօրոք ամրացված թղթի թերթը:
Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Life-ին, մարզիկը թռիչքին պատրաստվել Է տասն ամիս: Նա մշակել Է դրա ուղեգիծը եւ նշանակետին մոտենալու անկյունը: Քոռլիսը վարժական թռիչքներ Է կատարել ԱՄՆ-ում եւ Շվեյցարիայում:
Նրա նվաճումների ցուցակում գրանցված են թռիչքներ Փարիզի Էյֆելյան աշտարակից, Ռիո դե Ժանեյրոյի Սուրբ Ամենափրկչի արձանից եւ Քուալա Լումպուրի Պետրոնասի աշտարակից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



