Իսկո. Հույս ունեմ, որ կմնամ Ռեալում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին եւ հույս է հայտնել, որ կմնա «արքայական ակումբում»:
«Հպարտ եմ իմ թիմով: «Ռեալը» դժվար մրցաշրջան է անցկացրել եւ արժանացել է այս տիտղոսին: Հուսով եմ, որ կմնամ «Ռեալում»: Եթե թիմը ցանկանա պահել ինձ, ապա ես մեծ ուրախությամբ կշարունակեմ կարիերաս Մադրիդում:
Ցանկանում եմ շարունակել տիտղոսներ նվաճել «Ռեալի» հետ: Մինչեւ վերջ պայքարելը «արքայական ակումբի» ԴՆԹ-ում է:
«Ատլետիկոն» լուրջ մրցակից էր, սակայն մենք կարողացանք հաղթել նրան եւ Չեմպիոնների լիգայի գավաթը բերել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



