Արթուր Ավետիսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն
ՍՊՈՐՏՇվեյցարական Բեռն քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքեց 14,300 միավոր և դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում էր Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգը:
Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



