24-ամյա աղջիկը պոլիկլինիկայում կանանց պայուսակներից գողություն էր կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նուբարաշենի բաժանմունք են հրավիրել 24-ամյա Մարիամ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մայիսի 26-ին Երեւանի պոլիկլինիկաներից մեկում 46-ամյա Մարգարիտ Կ.-ի պայուսակից գողացել է 2.000 դրամ, 24-ամյա Սիրունիկ Ա.-ի պայուսակից` 21.000 դրամ, իսկ 55-ամյա Մարինե Բ.-ի պայուսակից՝ դրամապանակը, որի մեջ եղել էր բանկային եւ բոնուս քարտեր` պատճառելով 7.000 դրամի վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



