Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է

ԲԼՈԳ

Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բարև հայրենակիցներ:
Այսօր հիշեցի մի հետաքրքիր դրվագ վրացի ընկերներիս հետ իմ ոչ շատ վաղ անցյալի շփումներից: 90-ականներից սկսած կապերս ու շփումներս բավականին սերտ են եղել Վրաստանի հետ, և բնականաբար այցելություններս էլ հաճախակի էին: Եվ յուրաքանչյուր այցելության ժամանակ իմ ընկերական, բարեկամական շփումներում զգում էի վրացիների «հիացական-բարինախանձոտ» վերաբերմունքը մեր հաջողությունների, մեր պետության առաջընթացի նկատմամբ: Մենք պատերազմում հաղթող երկիր էինք, իրենք զգում էին պատերազմական կորուստների դառնությունը: Մենք հող էինք ազատագրել, ինչը տարածաշրջանի քրիստոնեական երկրի համար, համենայնդեպս վերջին մի քանի հարյուրամյակների կտրվածքով, արտառոց երևույթ էր, իսկ Վրաստանը, եթե ոչ կորցրել, ապա էականորեն սահմանափակվել էր իր սուվերենության մեջ երկու կարևոր ինքնավար սուբյեկտների նկատմամբ: Մեր երկիրն իսկապես լուրջ առաջընթաց ուներ պետականաշինության գործում, և ի վերջո կարգավորել և շարունակում էինք կարգավորել էներգահամակարգը, ինչի արդյունքում ունեինք անխափան էլեկտրասնուցում, այն դեպքում, երբ Թբիլիսիում երկժամյա հովհարային անջատումների գրաֆիկն էր դեռ գործում: Էլ չեմ ասում կոռուպցիայի հարցում իրավիճակի մասին, ինչն անհամեմատելի էր մեր երկրներում: Վրաց ճանապարհային ավտոտեսուչը դարձել էր կոռուպցիայի կենդանի մարմնավորում ոչ միայն իրենց երկրում, այլև ողջ տարածաշրջանում... Դե բնականաբար, ես էլ ամենևին չչարախնդալով մեր բարեկամների դժվարությունների հարցով, այնուամենայնիվ, հպարտության զգացում էի ապրում մեր հաղթանակների և հաջողությունների համար:
Առաջին փոփոխությունը, որ զգացի իմ ընկերների հետ շփումներում՝ դա 2003 թվականին էր, Վարդերի հեղափոխությունից հետո, երբ սկսվեցին համակարգային լրջագույն բարեփոխումներ, հեղափոխական տրանսֆորմացիաներ: Եվ այդ փոփոխությունն ամենևին կենցաղային, առարկայական-շոշափելի չէր, քանզի իրական կյանքում, մարդկանց կենսակերպում այդ փոփոխություններն արտահայտվեցին որոշ ժամանակ հետո: Փոփոխությունը, որ ես զգացի, հոգեբանական դաշտում էր, զգացմունքային, և այս կամ այն տարբերությամբ հնչում էր հետևյալ կերպ. «մենք, վրացիներս, մինչ այս ունեինք պարզապես երկիր (տարածք), իսկ հիմա արդեն ունենք և կառուցում ենք պետություն (հայրենիք)»: Արդեն իսկ հասկանալի էր, որ հաջողություններն այստեղ անխուսափելի էին, և այդպես էլ եղավ:
Մենք այսօր Հանրապետության օրն ենք նշում, հայոց պետականության վերականգնման տոնը: Մեկ այլ բանավեճի թեմա է, թե ինչու մենք մեր ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ անկախության օրը նշում ենք սեպտեմբերին, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ: Առաջնայինը հայրենիքի զգացողությունը չկորցնելն է: Առանց դրա մենք դատապարտված ենք կործանման, քանզի դրա հետևանքով անխուսափելիորեն գլուխ բարձրացնող ներքին մարտահրավերները (օրվա իրավիճակը՝ խոսուն վկա) մեզ անպաշտպան են դարձնում արտաքին մարտահրավերների առջև: 
Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր Անրի Վերնոյի «Մայրիկ» գրքում կա մի հատված: Վերնոն 10 տարեկան երեխայի աչքերով նկատում է մի բան: Երբ նա իր ընտանիքի հետ պետք է մուտք գործեր Ֆրանսիա, այն պաշտոնյան, ով ընդունում էր նրանց գործերը, տեսնելով նանսենյան անձնագիրը (Թուրքիան լքած և հալածական հայերը նանսենյան անձնագրով էին) մուտքի վիզայի վրա դրոշմում է՝ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ: Դա իրավական կարգավիճակ էր... Սակայն ինչպես Անրի Վերնոն, այնպես էլ ճակատագրի բերումով հայրենազրկված և փախստականի ճակատագրի բովով անցած մեր շատ ու շատ տաղանդավոր հայորդիներ իրենց կյանքով ապացուցեցին, որ հայրենիքը նրանց մեջ է: Միևնույն ժամանակ, թե՛ սովետական տարիներին, թե՛ այժմ, այստեղ Հայաստանում ապրող, նույնիսկ հաճախ հասարակության մեջ բարձր ու հաստատուն դիրք ունեցող շատ-շատերն իրենց գործունեությամբ և կյանքով ԱՆՀԱՅՐԵՆԻՔ երևույթ են: 
Այսպիսով, հայրենիքի զգացողությունը որակի և տեսակի խնդիր է: Հայրենիքի զգացողությունը տիրոջ զգացողություն է: Եվ մենք այսօր կանգնած ենք ճակատագրական այլընտրանքի առաջ. լինել հայրենիքի զգացողություն չունեցող ամբոխ, թե՞ հայրենիքի զգացողությամբ ներծծված հաղթող ժողովուրդ:

«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին