Սուտ լուրեր են տարածվում` միտված բանակը կազմաքանդելուն. Յուրի Խաչատուրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:
«Այդ բոլոր լուրերը սուտ են և միտված են բանակը կազմաքանդելուն։ Դուք ի՞նչ է, ուզում եք բանակը կազմաքանդել»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Յուրի Խաչատուրովը։
Գեներալ Խաչատուրովն անդրադարձավ նաև իր շքեղ առանձնատան մասին լուրերին: «Դուք իմ տունը տեսե՞լ եք։ Իմ տունը 600 քառակուսի մետր է, բնակարանս վաճառել եմ, դա եմ գնել»,-հավելեց նա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



