Իտալիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 45 միգրանտ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալիայի ռազմածովային ուժերը ջրից 45 միգրանտի մարմին են դուրս բերել, որոնք եղել են նախօրեին խորտակված նավի վրա: Եվս 135 մարդու հաջողվել է փրկել, հաղորդում են այդ երկրի իշխանությունները:
Մնացածի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրաբար, նավում եղել է մոտ 350 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իտալիայի առափնյա ծառայության տվյալներով, շաբաթվա սկզբից Միջերկրական ծովում փրկվել են մոտ 14 հազար միգրանտներ, որոնք փորձել են Լիբիայից հասնել Իտալիա:
Նշենք, որ 2016-ի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են հասել մոտ 190 հազար միգրանտ ու փախստական:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



