Համաշխարհային նոր ռեկորդ՝ աննախադեպ արագությամբ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԲերնսը ռեկորդը սահմանել է Փենսիլվանիայում անցկացված մրցույթում, որը կազմակերպել էր World Cube Association-ը:
Գրանցվել է համաշխարհային նոր ռեկորդ, ամերիկացի դեռահաս Քոլին Բերնսը ռուբիկ-կուբիկը` լուծել է աննախադեպ արագությամբ` 5,25 վայրկյանում: Բերնսը ռեկորդը սահմանել է Փենսիլվանիայում անցկացված մրցույթում, որը կազմակերպել էր World Cube Association-ը` Խորանարդի համաշխարհային ասոցիացիան: Նրանից առաջ այն լուծել էին գրեթե 6 վայրկյանում:
Եռաչափ գլուխկոտրուկը ստեղծել է հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկը 1974թ-ին:



