Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մաքս Սիվասլյան. պատերազմի լուսանկարիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Panorama.am-ը գրում է.«Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը Մաքս Սիվասլյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ: Թեև լուսանկարչին չի հաջողվել առաջնագծում երկար մնալ, բայց այնտեղ արված լուսանկարներում ամփոփված են պատերազմի շատ դրվագներ: Ապրիլի 5-ին՝  հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո նույնպես շարունակել է լուսանկարել, որպեսզի ներկայացնի պատերազմի և դրանից հետո «խաղաղության» դեմքը. այդ լուսանկարներն այսօր արդեն իսկ պատմություն են դարձել։

Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել 1992 թվականին՝  լուսանկարելու Արցախյան պատերազմը, երկու տարի մնացել է Արցախում, իսկ հետո արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա «Nouvelles d'Arménie» ամսագրի և armenenews.com  կայքի ֆոտոթղթակիցն է:

1992-ին, երբ Ղարաբաղում վիճակը վատ էր, լուսանկարիչը որոշել է գալ և նկարել պատերազմական գործողությունները՝  ապագայում պատմություն և հիշողություն ունենալու համար: Այն ժամանակ, ինչպես նա է խոստովանում, լրագրողները, լուսանկարիչները քիչ էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ էին և հատկապես կարևոր է, որ Արցախում աշխատում էին արտերկրի լրագրողներ, որոնք, ըստ նրա, միջազգային հանրությանը կներկայացնեն  ճիշտ տեղեկատվություն:

Սվասլյանի՝ երկու պատերազմներում արված լուսանկարներում արտացոլված է պատերազմի դաժան դեմքը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  Մաքս Սիվասլյանը  խոսում է ապրիլյան պատերազմից. «18-20 տարեկան տղաները շատ ուժեղ են, պատրաստ են ամեն ինչի: Զարմանալի է, թե երիտասարդներն ինչպես են նման կռիվ տվել՝  թշնամուն չթողնելով մուտք գործել մեր սահմանները: Սա հերոսություն է: Հիմա շատ ավելի կամավորներ կան սահմանում, որոնք փորձառու են և նրանց ներկայությունից երիտասարդներն ավելի են գոտեպնդվում, բայց ուրիշ է զինվորների ուժը, խիզախությունն ու ոգին: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմը լավ դաս է եղել»:

Մի նկարի պատմություն

Այս նկարն արվել է 1993թ-ին, իսկ վիրահատություն անող բժիշկը Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանն է: Մաքս Սիվասլյանը պատմում է. «1993 թվականին էր, երկու լրագրող Արցախ էին եկել սկանդինավյան երկրներից, ցանկանում էին նկարել, թե պատերազմի ժամանակ ինչպես է վիրահատություն կատարվում: Եկանք այն պահին, երբ բժիշկ Մարությանը վիրահատում էր ծանր վիրավորի: Մարությանը թույլ տվեց ընդամենը մի պահ նկարել և դուրս գալ:

Ձմեռ էր, վիրահատական սեղանի մոտ փայտե վառարան էր: Առաջինը ներս մտավ լրագրողներից մեկն ու առանց վիրահատական սեղանին նայելու սկսեց  տեսախցիկը հարմարեցնել՝ վիրահատությունը նկարահանելու համար: Նրա հետևից ներս մտա ես. առաջին անգամ էի վիրահատություն տեսնում: Վայրկյաններ անց նկատեցի, որ երիտասարդ լրագրողն արդեն նայելով վիրահատական սեղանին՝ կորցրեց ինքնատիրապետումը…հետո սկսեցին նրան ուշքի բերել: Դուրս եկանք վիրահատարանից, բայց ես հաջողացրի այդ պահը նկարել ու 93-ի այդ նկարն արդեն պատմություն է դարձել»:

Շարունակությունն՝ այստեղ։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է