Համաշխարհային բանկի մասնագետներին առաջարկում են ամեն օր 30 հատ շաուրմա ուտել՝ ի պատասխան էլեկտրաէներգիայի թանկացման առաջարկի.«Չորրորդ իշխանություն»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Համաշխարհային բանկը Հայաստանի էլեկտրաէներգիայի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով առաջարկել է 14 տոկոսով (6 դրամով) բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Միաժամանակ Համաշխարհային բանկի մասնագետները նշել են, որ եթե դա միանգամից արվի՝ էապես կազդի աղքատության մակարդակի վրա։
«ՉԻ» - Իսկ մենք Համաշխարհային բանկի մասնագետներին առաջարկում ենք ամեն օր 30 հատ շաուրմա ուտել։ Հասկանալի Է՝ արագ սննդի կետերի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով։ Իսկ որ դա անձամբ իրենց վնաս է՝ մեզ առանձնապես չի հուզում։ Հոսանքի թանկացումն Էլ բնակչությանն է վնաս, հետո՞ ինչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



