Խաբեությամբ հափշտակվել է քաղաքացու «iPhone 6-S»-ը (տեսանյութ)
ՎԻԴԵՈ2016 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւանի Պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի մոտ առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ՝ գումարը մոտակա խանութից վերցնելու և վճարելու պայմանով, վերցրել է քաղաքացու «iPhone 6-S» բջջային հեռախոսը և հեռացել՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս:
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տեսանյութը՝ investigative.am-ի
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



