Հետաքրքիր փաստեր սիրո մասին
ԼԱՅՖBarometer.am-ը գրում է.
Սերը ստիպում է մարդուն անհասկանալի, երբեմն նույնիսկ ծիծաղելի արարքների: Երբ մենք սիրահարվում ենք, մեզ թվում է, որ մեր շուրջը թիթեռնիկներ են պտտվում, մենք ավելի ոգևորված ենք լինում և երջանկությունից ցանկանում ենք պարել։
Իրականում այս ամենի պատճառն ադրենալին հորմոնն է, որը տարածվում է ամբողջ մարմնով մեկ: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա Դուք ունեք 4 րոպե ժամանակ։
Պոտենցիալ զուգընկերոջ վրա ամենամեծ տպավորությունը թողնում են մարմնի լեզուն, ձայնը, խոսքի ռիթմը, քան խոսքերի իմաստը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ իրար աչքերի մեջ նայող սիրահար մարդկանց սրտերը երեք րոպեի ընթացում սկսում են համահավասար աշխատել։
Սերը ազդում է մեր ուղեղի վրա այնպես, ինչպես մեկ չափաբաժին կոկաինը՝ առաջացնելով էյֆորիայի զգացում։



