Հզոր թայֆունի հետեւանքով Թայվանում ավելի քան 1,8 մլն ընտանիք մնացել է առանց էլեկտրականության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹայվանում խաղաղօվկիանոսյան «Սոուդելոր» թայֆունի հետեւանքով նախնական տվյալներով, զոհվել է 4 մարդ, հաղորդում է Focus Taiwan-ը:
Պարբերականի փոխանցմամբ, եւս 27 մարդ վիրավորվել է, աղետն առանց էլեկտրականության է թողել 1,87 մլն ընտանիքների:
Թայվանի քաղաքների ու ավանների մեծ մասում այսօր փակ են դպրոցներն ու գրասենյակները: Տեղի իշխանությունների տվյալներով, օդանավակայաններում չեղյալ են համարվել տասնյակ չվերթներ, խախտվել են նավերի ու գնացքների երթեւեկության գրաֆիկները, հաղորդում է РБК-ն:
Քամու արագությունը կազմում է 173 կմ/ժամ, երբեմն այն հասնում է 209 կմ/ժամի: Նախօրեին Թայվանի եւ Չինաստանի իշխանությունները տարհանել են բնակչությանը վտանգավոր շրջաններից:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



