Դատախազություն ուսումնասիրել է ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տեղեկատվություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ դատախազությունում մայիսի 27-ի դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ 597 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ դատախազության պաշտոնական կայքից, հարուցվել է 79 քրեական գործ, 47 քրեական գործ 51 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 53 քրեական գործով 56 անձիք ներգրավվել են որպես մեղադրյալ, 31 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործի վարույթ կասեցվել է, նախաքննական և հետաքննական մարմինների կողմից 504 տեղեկությունների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է, 39 քրեական գործով 43 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



