Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ կրթության և գիտության նախարարը շրջանավարտներին հորդորել է չվախենալ սխալներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ի օրվա առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի  շրջանավարտների Վերջին դասի միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտ ության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` նախարարը, մասնավորապես, նշել է. «Դուք կյանք եք մտնում և երկար ճանապարհ ունեք գնալու, և այդ ճանապարհի ընթացքում կլինեն հաջողություններ և անհաջողություններ։ Երբեք չի լինում, որ կյանքը լինի միշտ հաջող կամ միշտ անհաջող։ Պետք է ձեր սխալից չվախենաք և առաջ գնաք՝ միշտ հիշելով, որ կա ամենակարևորը՝ յուրաքանչյուր քայլից հետո պետք է հարցնել՝ ինչու, ինչու եք այդ քայլն անում, ինչու եք այդ ճանապարհն ընտրել։ Հիմա կարևոր շրջան է հայ ժողովրդի համար։ Մեզ հույսը հայ երիտասարդն է, ով պ ետք է ստանա աշխարհում հնարավոր ամենաբարձր կրթությունը, բայց նրա սրտում պետք է բաբախի մեր 5000 տարվա քաղաքակրթությունը։ Ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահորեն առաջ ընթացեք և շենացրեք մեր երկիրը»։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ հատուկ է այցելել մարզային դպրոց, որպեսզի տեսնի` մարզերում, մեր երկրի տարբեր անկյուններում, մեր փոքր դպրոցներում կրթությունը կազմակերպման, քաղաքացու ձևավորման մթնոլորտը: «Մենք  պետք է ամբողջապես հենվենք նոր սերնդի վրա: Յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր պատասխանատվությունը, իսկ այս` անկախության սերունդը, պետք է ունենա երկու կարևոր զգացում, որը նաև կրթության բովանդակությունն է` ազատություն և պատասխանատվություն երկրի ապագայի համար»,-նշել է նախարարը` լրագրողների խնդրանքով ևս մեկ անգամ  անդրադառնալով այս օրերին դպրոցներում տեղի ունեցող հնարավոր դրամահավաքին: Լևոն Մկտչյանը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ  դրամահավաքներից:  «Կրկին կոչ ենք անում ավելի համեստ ու բովանդակալից նշել «Վերջին զանգը»: Մենք մեր հերթին զգուշացրել ենք տնօրեններին, որպեսզի բացառեն դրամահավաքը, ծնողական կոմիտեներին զգուշացրել ենք հավաքել այն նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է երեխաների համար: «Վերջին զանգի» արարողությունը, ցավոք, դառնում է նույն գործընթացը, ինչ մեր` Ամանորի սեղանների մրցակցությունը»,-նշել է նախարարը: 

Այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ:

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է