Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Վերջին զանգն» է, ու ավարտական դասարանի աշակերտների շրջանում, ինչու չէ, նաև ուսուցիչների դեմքին ուրախ, տոնական ժպիտ է: Բոլոր նրանք, ովքեր անցել են այդ վերջինզանգյան փուլը, ամեն տարի այս օրն անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով, երևի թե ասում. «Մեր ժամանակ ուրիշ էր: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը»:

Առողջարանային Ջերմուկ քաղաք կրթահամալիրում «Վերջին զանգ»-ի միջոցառումը անցավ բարձր տրամադրությամբ, աշակերտները մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ կատարումներով հանդես եկան ծնողների, ուսուցիչների և բարձրաստիճան հրավիրյալների առաջ:

«Այսօր մեզ համար շատ հուզումնալից օր է, մենք ավարտում ենք մեր հարազատ դպրոցը, դպրոց, որը եղել է մեզ համար մեր երկրորդ տունը, դպրոց, որի պատերի ներսում անցել է մեր մանկությունը, որտեղ սովորել ենք հայերեն գրերը: Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին, և ցանկանում ենք, որ նրանք մեզ հիշեն որպես իրենց փոքրիկ զավակների: Չէ՞ որ դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ մենք` իրենց ուսումնատենչ զավակները»,- Past.am-ի հետ զրույցում անկեղծացան արցունքախառը աչքերով շրջանավարտները:

Սիրելի’ ուսուցիչներ, այսօր մենք մեր հոգու խորքում տանում ենք ձեր տված գիտելիքները, խոստանում ենք, ով էլ դառնանք, ուր էլ գնանք, մեր մայրենի լեզուն ու մեզ հարազատ դպրոցը՝ Ջերմուկի կրթահամալիրը երբեք չմոռանալ:

12 տարի սովորելուց հետո եկավ հրաժեշտի պահը: Պահ, երբ բոլորի հույզերն ու զգացմունքները միախառնվում են, երբ բոլորն ունենում են աննկարագրելի զգացողություններ, հոգիդ լցվում է ուրախությամբ և տխրությամբ, երբ միևնույն ժամանակ և’ ուրախ ես, և’ տխուր:

«Վերջին զանգ», այս բառերն արտաբերելիս շատերի մոտ են արթնանում քաղցր հուշեր, որոնք կապված են դպրոցական տարիների հետ: Այդ օրն ամեն ոք հետադարձ հայացք նետելով անցած տարիներին` մի ուրիշ սիրով է լցվում, եւ այդ երկար ու ձիգ տարիները նրան պատկերվում են վառ գույներով: Մտովի վերհիշում է իր բոլոր ապրումները` առաջին դասարան, առաջին ուսուցիչ, դպրոցական նստարան, դասարանական վեճեր, ընկերական արշավներ, առաջին սեր… եւ ակամայից ժպտում է: Անգին են այդ հուշերը եւ անկրկնելի: Անմոռանալի այդ տոնական օրվա բերկրանքը յուրաքանչյուրը զգում է ամբողջովին, ցանկանում լինել այդ օրվա հերոսը»,– Past.am-ի հետ զրույցում նշեցին Ջերմուկի կրթահամալիրի ուսուցիչները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

Ընդամենը տասն օրից կսկսվեն բուհերի ընդունելության քննությունները, և այսօրվա շրջանավարտներից շատերը որևէ բուհի դռները թակելիս կհիշեն ու կգնահատեն իրենց սրտացավ ուսուցիչների այն աշխատանքը, որը տարիների պատմությունն է կերտել:

 

 

Նարեկ Միրզոյան / Past.am

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան