Տղամարդուն բռի մեջ պահելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ինքդ քեզ տիրապետել
ԼԱՅՖՄիննա Թոմաս Անտրիմը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 13-ին: Եղել է XIX-րդ դարավերջի և XX-րդ դարասկզբի ամերիկացի կին գրող: Նրա ստեղծագործության մեջ կենտրոնական տեղ էին զբաղեցնում տղամարդու և կնոջ հարաբերությունները: Գեղարվեստական ստեղծագործություններում Անտրիմը բացահայտում է ոչ միայն արձակագրի, այլև դիպուկ աֆորիստի տաղանդը: Միննա Անտրիմը մահացել է 1950 թվականին:
1. Հիմարները հղփանում են հաճույքներով, ապա բողոքում են բարոյական բղկոցից:
2. Նա, ով իսկապես իրեն ճանաչում է, իմաստուն է, իսկ նա, ով իսկապես ճանաչում է հարևանին, հանճար է:
3. Անպաճույճ դեմքը և վատ կազմվածքը շատ կանանց են օգնել դրախտ ընկնել:
4. Տղամարդուն բռի մեջ պահելու համար անհրաժեշտ է, նախևառաջ, ինքդ քեզ տիրապետել:
5. Տղամարդը քնքուշ է՝ միայն տանջելու համար. կինը տանջում է միայն նրա համար, որպեսզի ազատություն տա քնքշությանը:
6. Ժպիտը հոգու համբույրն է:
7. Տղամարդը կնոջը ներում է ամեն ինչ՝ բացի սրամտության մեջ գերազանցությունը:
8. Տղամարդու և կնոջ սիրո տարբերությունը միայն նրանում է, որ կինը սիրում է ողջ հոգով և սրտով, իսկ տղամարդը՝ ողջ խելքով և մարմնով:
9. Փորձը լավ ուսուցիչ է, սակայն սարսափելի մեծ վճարներ է պահանջում:



