Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել, երեքը վիրավոր են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից մայիսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



